Рейтинг@Mail.ru
USD
396.51
EUR
414.95
RUB
4.3582
GEL
140.05
2025 թ. փետրվարի 16, կիրակի
եղանակը
Երևանում
-1

Վարչապետի աշխատակազմի բյուջեն 24,5մլրդ դրամ է

01.11.2023, 14:21
24,5 մլրդ դրամ է նախատեսված վարչապետի աշխատակազմի ընդհանուր բյուջեն, դա իր մեջ ներառում է ինչպես վարչապետի աշխատակազմի սպասարկման, այնպես էլ մի շարք մարմինների բյուջեները
Վարչապետի աշխատակազմի բյուջեն 24,5մլրդ դրամ է
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ 24,5 մլրդ դրամ է նախատեսված վարչապետի աշխատակազմի ընդհանուր բյուջեն, դա իր մեջ ներառում է ինչպես վարչապետի աշխատակազմի սպասարկման, այնպես էլ մի շարք մարմինների բյուջեները։

Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողներին ասաց կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ 2024-ի բյուջեով վարչապետի աշխատակազմի ծախսերը չեն ավելացվել են։

Այդ մարմիններն են տեսչական մարմինները, ԱԽ գրասենյակը, քաղծառայության գրասենյակը, տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը, Մարդու իրավունքների եվրոպական ներկայացուցչի գրասենյակը, Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

«Այսինքն այդ 24,5 մլրդ դրամը նախատեսված է այս բոլոր մարմինների գործունեության ապահովման համար»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ծառայողական ավտոմեքենաների կրճատմանը, Արմենակ Խաչատրյանն ասաց, որ դա կառավարության ստանձնած հանձնառությունն է, որը հստակ քայլ առ քայլ առաջ է գնում:

«Ինչ վերաբերում է վարչապետի աշխտակազմի ծառայողական ավտոմեքենաների թվի կրճատմանը, ես այս պահին կոնկրետ թիվը չեմ հիշի, բայց անցած տարի 70 կամ մի քիչ ավելի մեքենաներից հիմա 40 ավտոմեքենա է վարչապետի աշխատակազմում: Ընդ որում, այդ 40-ի մեջ ծառայողական մեքենաներ չեն միայն: Այնտեղ կան նաև ավտոբուսներ, որոշակի հատուկ տրանսպորտային միջոցներ: Կոնկրետ բուն ծառայողական ավտոմեքենաները, այնպիսին, ինչպիսին դուք եք հասկանում, վարչպետի աշխատակազմի բալանսում, վարչապետին սպասարկող մեքենան է, փոխվարչապետներին սպասարկող մեքենաներն են, վարչապետի աշխատակազմի ղեկավարին սպասարկող մեքենան է, ԱԽ քարտուղարին սպասարկող մեքենան է, նախկին նախագահներին սպասարկող մեքենաներն են: Մնացածը հերթապահ սպասարկող ավտոմեքենաներ են, որոնցից ըստ անհրաժեշտության օգտվում են աշխատակազմի բոլոր աշխատակիցները, այդ թվում՝ ես: Օրինակ, այսօր ես և իմ գործընկերները, համապատասխան զեկլուցագրի հիման վրա, այսօր մեզ տրամադրված մեքենայով եկել ենք ԱԺ և այստեղից գնալու ենք վարչապետի աշխատակազմ: Ես այդ մեքենայով տուն չեմ գնում, տնից աշխատանքի չեմ գալիս», – ասաց նա:–0–