Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Վարչապետը չբացառեց, որ առաջիկայում կգնան համընդհանուր դիմակներ կրելու անհրաժեշտությանը (ՎԻԴԵՈ)

28.10.2021, 13:10
Փաշինյանը կարծում է, որ չպետք է գնալ լոքդաունի, պետք է աշխատել երկու ուղղությամբ` դիմակների կրման խստացում և պատվաստում
Վարչապետը չբացառեց, որ առաջիկայում կգնան համընդհանուր դիմակներ կրելու անհրաժեշտությանը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում ռազմավարության երկու ուղղություններին։

«Կարծում ենք չպետք է գնանք լոքդաունի։ Պետք է աշխատենք երկու ուղղությամբ` դիմակների կրման խստացում, և չի բացառվում, որ այստեղ մենք նոր որոշումներ կայացնենք։ Չի բացառվում, որ առաջիկայում գնանք համընդհանուր դիմակներ կրելու անհրաժեշտության արձանագրմանը», – ասաց վարչապետն` հավելելով, որ երբ բաց տարածքներում համընդհանուր դիմակ կրելու պարտադրանք կա, այդ դեպքում ավելի հեշտ է վերահսկել։

«Եթե առանց դիմակի մարդ կա, ոստիկանության և տեսչական մարմինների համար աշխատանքն ավելի կհեշտանա», – ասաց վարչապետը։

Որպես երկրորդ ու առավել կարևոր ուղղությունը` վարչապետը նշեց պատվաստումները։

«Մենք այսօր ունենք բոլորին պատվաստվելու համար անհրաժեշտ պատվաստանյութեր», – ասաց վարչապետը։–0–