Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 1, կիրակի
եղանակը
Երևանում
-3

Վարչապետը նշեց 44–օրյա պատերազմի զոհերի թիվը

13.04.2022, 11:23
Վարչապետի խոսքով, նրանցից շատերի մարմինները հայտնաբերվել կամ ԴՆԹ–ով նույնականացվել և հողին են հանձնվել 2021թ.–ին
Վարչապետը նշեց 44–օրյա պատերազմի զոհերի թիվը
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./ԱՌԿԱ/. Արցախում 44–օրյա պատերազմի զոհերի թիվն ապրիլի 13–ի դրությամբ կազմում է 3825 մարդ։ Այս մասին ԱԺ–ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նրանցից շատերի մարմինները հայտնաբերվել կամ ԴՆԹ–ով նույնականացվել և հողին են հանձնվել 2021թ.–ին», – ասաց նա` ներկայացնելով կառավարության 2021 թվականի ծրագրի կատարողականը։–0–