Рейтинг@Mail.ru
USD
362.82
EUR
409.7
RUB
4.3483
GEL
139.36
2026 թ. հոկտեմբերի 2, ուրբաթ
եղանակը
Երևանում
+12

Ոստիկանությունից հայտնում են, որ մայրաքաղաքում բոլոր ճանապարհները բաց են ու երթևեկելի

02.05.2022, 13:50
Այսօր առավոտից մայրաքաղաքի երեք տասնյակ խաչմերուկներ փակվել էին քաղաքացիների կողմից
Ոստիկանությունից հայտնում են, որ մայրաքաղաքում բոլոր ճանապարհները բաց են ու երթևեկելի
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի./ԱՌԿԱ/. Այսօր առավոտից մայրաքաղաքի երեք տասնյակ խաչմերուկներ փակվել էին քաղաքացիների կողմից:

«Ոստիկանության ծառայողներն արագորեն վերականգնել են երթևեկությունը:

Ներկայումս մայրաքաղաքում բոլոր ճանապարհները բաց են ու երթևեկելի», - նշվում է ոստիկանության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ցուցարարները փակել էին Երևանի կենտրոնի մի շարք առանցքային փողոցներ և պողոտաներ: Ընդդիմությունն անհնազանդության ակցիաներ է կազմակերպում՝ պահանջելով իշխանությունների հրաժարականը: Մայիսի 1-ի երեկոյից փակ է Ֆրանսիայի հրապարակը, որտեղ ընդդիմադիրները վրաններ են տեղադրել ու գիշերում են:-0-