Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Վրաստանում գրանցված ՃՏՊ–ից տուժած երեխաներից մեկն արդեն Երևանում է. առողջապահության նախարարն այցելել է նրան

08.07.2019, 13:18
Վրաստանում գրանցված ՃՏՊ–ից տուժած երեխաներից մեկն արդեն Երևանում է։
Վրաստանում գրանցված ՃՏՊ–ից տուժած երեխաներից մեկն արդեն Երևանում է. առողջապահության նախարարն այցելել է նրան

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի./ԱՌԿԱ/. Վրաստանում գրանցված ՃՏՊ–ից տուժած երեխաներից մեկն արդեն Երևանում է։

Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Վրաստանից «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված երեխաներից մեկին: Վիճակը միջին ծանրության է։ Մյուս երեխան 1 ժամից կլինի Երևանում։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին, ժամը 08:10-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ., 1977 թ.) բախվել է արգելապատնեշին և բռնկվել։ Մեքենայում եղել է Հայաստանի 8 քաղաքացի։ Կինն ու երկու անչափահասներ տեղում մահացել են։ Հինգ քաղաքացի հոսպիտալացվել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, երկու դեռահասների վիճակը ծանր է։–0–