Рейтинг@Mail.ru
USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 18, շաբաթ
եղանակը
Երևանում
+14

Վրեժ Գաբրիելյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

22.10.2019, 19:45
Այսօր ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը խորհրդակցություն է անցկացրել ԱԻՆ ղեկավար կազմի հետ:
Վրեժ Գաբրիելյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 22-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը խորհրդակցություն է անցկացրել ԱԻՆ ղեկավար կազմի հետ:

Նախարարը տեղեկացրել է, որ վարչապետի որոշմամբ Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից ազատվել է Արտակ Նահապետյանը և ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարության մամուլի ծառայությունը:

Ֆելիքս Ցոլակյանը Փրկարար ծառայության նախկին տնօրենին հաջողություններ մաղթեց հետագա գործունեության մեջ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ԱԻ նախարարության գործունեության վերաբերյալ կազմակերպական բնույթի հարցեր:–0–