Рейтинг@Mail.ru
USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 18, շաբաթ
եղանակը
Երևանում
+14

Wizz Air–ը թռիչքներ կիրականացնի Վենետիկ- Երևան-Վենետիկ երթուղով

04.11.2022, 12:41
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ օրերին
Wizz Air–ը թռիչքներ կիրականացնի Վենետիկ- Երևան-Վենետիկ երթուղով

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Վենետիկ- Երևան-Վենետիկ երթուղով, հաղորդում է «Արմենիա» միջազգային օդայավականներ» ՓԲԸ–ն։

Ավիաընկերությունը 2023թ. հունվարի 12-ից մեկնարկելու է Վենետիկ - Երևան- Վենետիկ երթուղով կանոնավոր չվերթերը:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:–0–