Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+34

Երևան–Մոսկվա չվերթը չի կայացել. օդանավում տեխնիկական խնդիրներ են հայտնաբերվել

12.08.2019, 10:43
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կապվել է Utair ավիաընկերության հայաստանյան ներկայուցչության հետ։
Երևան–Մոսկվա չվերթը չի կայացել. օդանավում տեխնիկական խնդիրներ են հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի./ԱՌԿԱ/. Այսօր` օգոստոսի 12-ին Երևանից դեպի Մոսկվա (UTA880 չվերթով) «Վնուկովո» օդանավակայան մեկնող Utair ավիաընկերության կողմից շահագործվող Boeing 737 տեսակի ինքնաթիռը, չի կատարել պլանավորված չվերթը, օդանավում հայտնաբերված տեխնիկական խնդրի պատճառով, նշվում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Facebook-յան էջում: 

«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կապվել է Utair ավիաընկերության հայաստանյան ներկայուցչության հետ, որտեղից փոխանցել են, որ աշխատանքներ են տարվում հնարավորինս սեղմ ժամկետներում քաղաքացիների տեղափոխությունը կազմակերպելու նպատակով, իսկ մինչ այդ ուղևորներն ապահոված կլինեն հյուրանոցով և սնունդով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–