Рейтинг@Mail.ru
USD
377.41
EUR
432.96
RUB
4.6571
GEL
138.19
2026 թ. մարտի 17, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Երևան է ժամանել առաջին հումանիտար ինքնաթիռը Ֆրանսիայից (ՖՈՏՈ)

23.11.2020, 12:02
Ինքնաթիռը բժշկական սարքավորումներ ու դեղամիջոցներ է մատակարարել, ինչպես նաև առաջին անհրաժեշտության իրեր Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար, ովքեր այժմ գտնվում են Հայաստանում. ՖՈՏՈ
Երևան է ժամանել առաջին հումանիտար ինքնաթիռը Ֆրանսիայից (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Կիրակի օրը Երևան է ժամանել ֆրանսիական առաջին մարդասիրական չվերթը, որի մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը:

Նրա խոսքով՝ ինքնաթիռը բժշկական սարքավորումներ ու դեղամիջոցներ է մատակարարել, ինչպես նաև առաջին անհրաժեշտության իրեր Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար, ովքեր այժմ գտնվում են Հայաստանում:

«Հաջորդ թռիչքը կժամանի նոյեմբերի 27-ին»,- գրել է Լաքոթը:–0–