Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+33

12–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

25.05.2020, 11:31
12–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
12–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./ԱՌԿԱ/. 12–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 26-ին ժամը 07.00-ից մինչև մայիսի 27-ը ժամը 19.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պողոտայի 127-330 համարների, Արտաշատի խճուղու և Էրեբունի օդանավակայանի ջրամատակարարումը:

 «Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:–0–