Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

27.07.2020, 11:57
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի./ԱՌԿԱ/. 24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 28-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի` ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ:–0–