Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Երևանի Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում երթևեկը կկազմակերպվի նախկինի նման` առանց շրջանաձև երթևեկության (ՖՈՏՈ)

06.05.2020, 15:21
Երևանի Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում երթևեկը կկազմակերպվի նախկինի նման` առանց շրջանաձև երթևեկության. ՖՈՏՈ
Երևանի Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում երթևեկը կկազմակերպվի նախկինի նման` առանց շրջանաձև երթևեկության (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./ԱՌԿԱ/. Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի նախկինի նման` առանց շրջանաձև երթևեկության։

Այս մասին նշվում է ՀՀ ոստիկանության Facebook–յան էջում։

«Ճանապարհային ոստիկանության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում 2020 թվականի ապրիլի 10-ին կատարված երթևեկության կազմակերպման փորձնական փոփոխությունը իրեն չի արդարացրել, ինչից ելնելով ս.թ մայիսի 7-ից նշված խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի ինչպես նախկինում՝ առանց շրջանաձև երթևեկության և կվերագործարկվեն լուսացույցները», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–