Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Երևանի Աշտարակի խճուղում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

20.11.2020, 20:37
Երևանի Աշտարակի խճուղում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
Երևանի Աշտարակի խճուղում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2020 թվականի նոյեմբերի 21-ին Երևան քաղաքի Աշտարակի խճուղում՝ «Վահագնի» թաղամասի մուտքի ճանապարհահատվածում առկա չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հաղորդում է ճանապարհային ոստիկանությունը:

Փոփոխության արդյունքում վերոնշյալ չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտ և տվյալ ճանապարհահատվածով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ այսուհետ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:–0–