Рейтинг@Mail.ru
USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղին արդեն հանձնված է շահագործման (ՎԻԴԵՈ)

14.06.2022, 11:11
Մայիսի վերջին Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում տեղի էր ունեցել հողաշերտի փլվածք. ՎԻԴԵՈ
Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղին  արդեն հանձնված է շահագործման (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./ԱՌԿԱ/. Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված ամբողջ հատվածը վերականգնված է և նախօրեին արդեն հանձնված է շահագործման, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Հիշեցնենք, որ մայիսի վերջին Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում տեղի էր ունեցել հողաշերտի փլվածք, որն ուղեկցվել է ավտոճանապարհից մոտ 22 քմ հատվածի և երկաթբետոնե հենապատի փլուզումով, երկու արտաքին լուսավորման սյուն շրջվել էր, վնասվել էին մալուխներ և կոյուղատար խողովակ, առկա էր ճանապարհահատվածի կրկին փլուզման վտանգ, ինչի հետևանքով ավտոճանապարհը երկկողմանի փակվել էր և տրանսպորտային 6 երթուղիներում կատարվել էին ուղեգծի ժամանակավոր փոփոխություններ։

Ինչպես նշվում է Երևանի քաղաքապետարանի Facebook–յան էջում, երթևեկությունը, խնդրահարույց հատվածում ժամանակավորապես կիրականացվի երեք ուղեգծով՝ երկու լիարժեք ուղեգիծ Դալմա Գարդեն Մոլից դեպի ՄՀՀ և մեկը՝ ՄՀՀ-ից դեպի Դալմա Գարդեն Մոլ: Վերջին հանգամանքը պայմանավորված է նրանով, որ Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից տարածքում իրականացվող շինարարական աշխատանքներին զուգահեռ անհրաժեշտ է իրականացնել ամրաշինական միջոցառումներ՝ ապագայում համանման իրավիճակներից խուսափելու նպատակով:

Քաղաքապետարանից տեղեկացնում են նաև, որ այս պահից սկսած հանրային տրանսպորտն աշխատելու է սովորական երթուղիներով:

«Եվս մեկ անգամ հայցում ենք մեր համաքաղաքացիների և մայրաքաղաքի հյուրերի ներողամտությունը՝ պատճառված անհարմարությունների համար», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–