Երևանի Գայի պողոտայում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն (ՍԽԵՄԱ)
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /ԱՌԿԱ/. Մարտի 10-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Գայի պողոտայում: Այս մասին հայտնում է ՀՀ ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության՝ Երևան քաղաքի Գայի պողոտայի Գայի պողոտա-Մոլդովական փողոց-Լվովյան փողոց խաչմերուկից մինչև Գայի պողոտա-Նանսենի փողոց խաչմերուկ հատվածում, ինչպես նաև Գայի պողոտա-Թոթոթվենցի փողոց խաչմերուկում տրանսպորտային միջոցների երթևեկության թողունակությունը մեծացնելու և հապաղումներից ու խցանումներից խուսափելու նպատակով 2020թ. մարտի 10-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
«Փոփոխության արդյունքում Գայի պողոտայի նշված հատվածում՝ երթևեկության երկու ուղղություններով կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը»,- ասվում է հաղորդակցության մեջ:
Միաժամանակ՝ Թոթովենցի փողոցի երթևեկելի 1-ին գոտով դեպի Գայի պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցները նշված խաչմերուկում կարող են երթևելել ուղիղ կամ դեպի աջ, նախկինում միայն աջի փոխարեն, իսկ 2-րդ գոտով երթևեկողները կարող են երթևեկել միայն ձախ՝ նախկինում ուղիղ կամ դեպի ձախի փոխարեն:-0-