Рейтинг@Mail.ru
USD
401.31
EUR
424.71
RUB
4.03
GEL
145.09

Երևանի և Աստանայի միջև ուղիղ ավիաչվերթեր կգործարկվեն

19.03.2024, 10:25
Երևանի և Աստանայի միջև կգործարկվեն ուղիղ ավիաչվերթեր, նախօրեին հայտնել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն
Երևանի և Աստանայի միջև ուղիղ ավիաչվերթեր կգործարկվեն
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի․/ԱՌԿԱ/․ Երևանի և Աստանայի միջև կգործարկվեն ուղիղ ավիաչվերթեր, նախօրեին հայտնել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն։

«Հայաստանում գրանցված են 100-ից ավելի ձեռնարկություններ, որոնք ունեն ղազախական կապիտալ, իսկ մեր երկրում կան 435 ընկերություններ, որոնք ունեն հայկական կապիտալ և 76 ընկերություններ, որոնք համակցված են հայ-ղազախական բիզնեսներով։ Քաղաքացիների և այդ գործարարների ազատ տեղաշարժի համար մենք նոր չվերթեր ենք բացելու Աստանայի և Երևանի միջև», – ասաց նա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Երևանում կայացած համատեղ ճեպազրույցի ընթացքում։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի և Ղազախստանի միջև արտաքին ապրանքաշրջանառությունը 2024 թվականի հունվարին կազմել է մոտ 5 մլն դոլար՝ 2023 թվականի հունվարի համեմատ աճելով 18,6 տոկոսով։ Միաժամանակ արտահանումը կազմել է 2,7 մլն դոլար՝ ավելանալով 0,7 տոկոսով, իսկ ներմուծումը կազմել է 3,1 մլն դոլար՝ ավելանալով 77,3 տոկոսով։ -0-