Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-5

Երևանի կենտրոնի որոշ խաչմերուկներ 5 օր փակ կլինեն բոլոր տեսակի մեքենաների երթևեկության համար

18.07.2024, 14:16
Երևանի կենտրոնի որոշ խաչմերուկներ փակ կլինեն «ՌեստոՖեստ» 2024 փառատոնի կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու և անցկացնելու նպատակով
Երևանի կենտրոնի որոշ խաչմերուկներ 5 օր փակ կլինեն բոլոր տեսակի մեքենաների երթևեկության համար

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանի կենտրոնի որոշ խաչմերուկներ փակ կլինեն «ՌեստոՖեստ» 2024 փառատոնի կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու և անցկացնելու նպատակով։

Հուլիսի 18-ից մինչև հուլիսի 22-ը՝ ժամը 07:00-ն բոլոր տեսակի մեքենաների երթևեկության համար փակ կլինեն Փարպեցի փողոցից մինչև Թումանյան փող.- Սարյան փող. խաչմերուկ, և Բաղրամյան պող.-Մոսկովյան փող. հատվածից մինչև Մոսկովյան փող.- Թումանյան փող. խաչմերուկ հատվածները: