Рейтинг@Mail.ru
USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

Երևանի կենտրոնում երթևեկության փոփոխություն է նախատեսված

12.12.2024, 16:57
Երթևեկի կազմակերպման փոփոխություն՝ Երևանի կենտրոնում
Երևանի կենտրոնում երթևեկության փոփոխություն է նախատեսված

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Դեկտեմբերի 14-ից Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Մասնավորապես նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակը ժամանակավորապես կփակվեն  ծածկոցներով: