Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
444.34
RUB
4.9183
GEL
140.85
2026 թ. փետրվարի 20, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Երևանի խաչմերուկներից մեկում երթևեկի փոփոխություն է նախատեսված (ՍԽԵՄԱ)

02.09.2022, 10:39
Փոփոխությունը կատարվում է Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով
Երևանի խաչմերուկներից մեկում երթևեկի փոփոխություն է նախատեսված (ՍԽԵՄԱ)
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի – Կուրղինյան փողոցների խաչմերուկում, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը:

Մասնավորապես, Սեբաստիա փողոցից դեպի Կուրղինյան փողոց նախկինում միայն աջ երթևեկությունը կփոխարինվի ուղիղ և աջ երթևեկության:

Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ, ինչպես նաև կգծանշվի:–0–