Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Երևանի մանկապարտեզներից մեկի աշխատակցի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, մանկապարտեզը փակ է

22.05.2020, 16:37
Երևանի մանկապարտեզներից մեկի աշխատակցի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, մանկապարտեզը փակ է
Երևանի մանկապարտեզներից մեկի աշխատակցի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, մանկապարտեզը փակ է
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի./ԱՌԿԱ/. Երևանի թիվ 49 մանկապարտեզի տեխնիկական անձնակազմի անդամներից մեկի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել:

Այս մասին հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանին։ 

«Թեստի դրական պատասխանն այսօր է ստացվել: Համապատասխան աշխատանքներ են իրականացվել և պարզվել է կոնտակտավորների շրջանակը: Նրանք ինքնամեկուսացվել են»,- տեղեկացրել է նա` ավելացնելով, որ մանկապարտեզն անորոշ ժամանակով փակ կմնա, մինչև բժիշկները, մասնագետները բացելը ճիշտ համարեն:

«Մանկապարտեզը բաց չի եղել, երեխաների հետ կոնտակտ չի եղել։ Մանկապարտեզը մայիսի 20–ից ընդհանրապես բաց չի եղել», – ընդգծել է Կարապետյանը։

Հայաստանում մայիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5928 դեպք, որոնցից 2874-ն` առողջացած, 74-ը` մահվան ելքով:-0-