Երևանի մետրոն դեկտեմբերի 31–ին կաշխատի արտակարգ ռեժիմով
27.12.2023,
13:09
Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ` Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով, հաղորդում է Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը:
Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
Միայն ս․թ․ դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն 2024 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 02:00-ին:–0–