Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+15

Երևանի մետրոպոլիտենն Ամանորին կաշխատի արտակարգ ռեժիմով

28.12.2022, 11:33
Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ
Երևանի մետրոպոլիտենն Ամանորին կաշխատի արտակարգ ռեժիմով
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ` Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով, հայտնում են Երևանի մետրոպոլիտենից:

Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

Միայն ս․թ․ դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն 2023 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 03:00-ին:

«Մաղթում ենք բոլորիդ հաճելի տոնական օրեր և անխափան երթևեկություն», - նշվում է հաղորդագրության մեջ:-0-