Երևանի մետրոյի աշխատանքային ժամերում կլինեն որոշակի փոփոխություններ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
26.12.2024,
10:34
Երևանի մետրոն կգործի հատուկ ռեժիմով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Երևանի մետրոյի աշխատանքային ժամերում կլինեն որոշակի փոփոխություններ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։
Մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով․ աշխատանքային ժամերում կլինեն որոշակի փոփոխություններ՝ մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար ապահովելով առավելագույն հարմարավետություն։
Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքը կսկսվի ժամը 07:00-ից և կշարունակվի մինչև 2025 թվականի հունվարի 1-ի ժամը 02:00: