Рейтинг@Mail.ru
USD
384.03
EUR
443.29
RUB
4.795
GEL
142.29
2025 թ. օգոստոսի 7, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+34

Երևանի մետրոյում այլևս ժետոններ չեն լինի, կգործեն QR կոդեր

20.05.2024, 12:43
Երևանի մետրոպոլիտենում այլևս ժետոններ չեն լինի, կգործի QR կոդերով վճարելու տարբերակը
Երևանի մետրոյում այլևս ժետոններ չեն լինի, կգործեն QR կոդեր

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/ԱՌԿԱ/․ Երևանի մետրոպոլիտենում այլևս ժետոններ չեն լինի, կգործի QR կոդերով վճարելու տարբերակը։

Այս մասին ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարակախորհրդակցության ժամանակ։ 

Նրա խոսքով, այս պահին փոխարինվում են մետրոյի չաշխատող անցարգելները: 

«Հին անցարգելները, որոնք աշխատում են, դեռևս չեն փոխարինվում, որովհետև նորերը ժետոնային համակարգով չեն աշխատում», – ասաց Գրիգորյանը։

«Մենք ոչ մի կրիտիկական խնդիր չունենք, բայց որոշակի կարգաբերումների հարց ունենք: Այդ կարգաբերումները իրականացնելուց հետո և համոզվելուց հետո, որ ամբողջությամբ նոր անցարգելները պատրաստ են սպասարկելու ուղևորահոսքը, նաև կփոխարինվեն մյուս անցարգելները, որից հետո արդեն այլևս ժետոնով ուղևորավարձի վճարում, տոմսն այլևս ժետոնով չի լինի, այլ կլինի QR կոդերով և պայմանագրով նախատեսված ժամկետներով՝ նաև վճարման այլ միջոցներով՝ բանկային քարտերով և այլն»,- նշեց քաղաքապետի տեղակալը։ 

Նշենք, որ նախատեսվում է փոխարինել ընդհանուր առմամբ 49 անցարգել: Աշխատանքները կավարտվեն մեկ ամսվա ընթացքում։