Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+2

Երևանի փոխքաղաքապետ. աղբահանության նոր օպերատորի ներգրավման հավանականությունն այս պահին դեռևս չի քննարկվում

29.10.2019, 20:41
Այս պահին դեռևս չի քննարկվում նոր օպերատորի ներգրավման հավանականությունը, քանի որ սանմաքրման և աղբահանության ամբողջական փուլը դեռևս ավարտված չի:
Երևանի փոխքաղաքապետ. աղբահանության նոր օպերատորի ներգրավման հավանականությունն այս պահին դեռևս չի քննարկվում

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Աղբահանության նոր օպերատորի ներգրավման հավանականությունն այս պահին դեռևս չի քննարկվում, երեքշաբթգի լրագրողներին ասաց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։

Հոկտեմբերի սկզբին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ քաղաքապետարանը միակողմանի խզել է պայմանագիրը Sanitek ընկերության հետ։

«Այս պահին դեռևս չի քննարկվում նոր օպերատորի ներգրավման հավանականությունը, քանի որ սանմաքրման և աղբահանության ամբողջական փուլը դեռևս ավարտված չի: Այո, աղբահանությունը կարգավորված է, բայց սանմաքրման բաղադրիչը դեռևս ավարտված չի, որովհետև դեռ շարունակում ենք աշխատուժի և տեխնիկայի համալրումը, ներառյալ նաև փոշեկուլների, այնպես որ, այս փուլը դեռ ավարտված չէ», – նշել է Սարգսյանը։

«Երբ ունենանք, այսպես ասած, «գծերի վրա դրված» ամբողջական համակարգ, այդ ժամանակ պատրաստ կլինենք քննարկելու նաև այլ օպերատորի ներգրավման հավանականությունը», – նշեց փոխքաղաքապետը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարելի է վստահ լինել, որ աղբահանության հետ կապված խնդիրները չեն կրկնվի` Սարգսյանը նշեց, որ խնդիրը ֆունդամենտալ կերպով լուծվել է։ Նրա խոսքով, գործընթացներն առավելագույնս թվայնացված են։

Նա նաև ավելացրեց, որ այդ փոփոխությունները որևէ կերպ չեն ազդի սակագնի վրա, և «ցույց կտան, որ Sanitek–ին տրամադրվող միջոցներն ավելի քան բավարար էին այս գործընթացը պատշաճ իրականացնելու համար»։–0–