Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2025 թ. հունվարի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

Երևանի փոխքաղաքապետ․ եթե «կարմիր գծերի» վերաբերյալ որոշումը չընդունվեր, մենք հիմա ավելի խայտառակ իրավիճակ էինք ունենալու

24.12.2024, 18:33
Եթե «կարմիր գծերի» վերաբերյալ որոշումը չընդունվեր, մենք հիմա ավելի խայտառակ իրավիճակ էինք ունենալու, հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այսօր Ավագանու նիստի ժամանակ
Երևանի փոխքաղաքապետ․ եթե «կարմիր գծերի» վերաբերյալ որոշումը չընդունվեր, մենք հիմա ավելի խայտառակ իրավիճակ էինք ունենալու

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Եթե «կարմիր գծերի» վերաբերյալ որոշումը չընդունվեր, մենք հիմա ավելի խայտառակ իրավիճակ էինք ունենալու, հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այսօր Ավագանու նիստի ժամանակ։

Նիստի ժամանակ «Մայր Հայաստան» խմբակցությունից Գրիգոր Իսկանդարյանն անդրադարձավ այն հարցին, որ վարչական դատարանը անվավեր է ճանաչել ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանաված դրույքաչափերը, սակայն քաղաքապետարանը շարունակում է առանց փոփոխության թանկ տարբերակով գանձել կայանատեղիների վճարը։

«Ես հավատացած եմ, որ եթե «կարմիր գծերի» վերաբերյալ որոշումը չընդունվեր, մենք հիմա ավելի խայտառակ իրավիճակ էինք ունենալու: Դեռևս այն ժամանակ բազմիցս ձեզ խնդրել, հորդորել ենք, ասել ենք՝ «կարմիր գծերի» մասով որոշումը  մի ներկայացրեք որպես ամբողջական բեռնափաթման միջոց, որովհետև մենք էլ այդպես չենք ներկայացնում: Մենք ասել ենք, որ դա համալիր միջոցների մեջ միջոցներից մեկն է»,- ասաց Գրիգորյանը:

Նա նաև նշեց, որ անհամաձայնություն ունեն դատարանի որոշման հետ, և այդ որոշումը դեռ ուժի մեջ չի մտել, քանի որ իրենք բողոքարկել են առաջին ատյանի դատարանի որոշումը:

«Վերաքննիչ բողոքով մեր փաստարկները կներկայացնենք: Ասեմ նաև, որ այս տարվա վճարների հաշվարկի հիմքում կա հստակ հաշվարկ ինքնարժեքի մասով, որի մասին կարող եք տեղեկություն ստանալ՝ գրավոր կարգով հարցում անելով»,- ասաց Գրիգորյանը:

Նշենք, որ դեկտեմբերի 19–ին ՀՀ վարչական դատարանի կողմից կայացվել է որոշում, որով անվավեր է ճանաչվել Երևանի ավագանու կողմից ընդունված և այս տարվա հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանաված դրույքաչափերը սահմանելու որոշումը։