Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Երևանի փոխքաղաքապետը նշել է հասարակական տրանսպորտի թանկացման պատճառները

06.02.2024, 22:06
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպմանը մանրամասներ է ներկայացրել Երևանում հասարակական տրանսպորտի սակագների փոփոխման նախագծից
Երևանի փոխքաղաքապետը նշել է հասարակական տրանսպորտի թանկացման պատճառները

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպմանը մանրամասներ է ներկայացրել Երևանում հասարակական տրանսպորտի սակագների փոփոխման նախագծից։ 

Նշենք, որ Երևանի ավագանու առաջիկա նիստին՝ փետրվարի 13–ին, կքննարկվի Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվճարի փոփոխության որոշումը։ Առաջարկվում, է ներդնել սակագների դասակարգում՝ գրեթե բոլոր կատեգորիաներում ուղեվճարի արժեքի բարձրացմամբ (հիմա ավտոբուսների և մետրոյի ուղեվճարը 100 դրամ է, տրոլեյբուսինը՝ 50 դրամ)։ 

Գրիգորյանի խոսքով, նախագիծը նպատակաուղղված է նրան, որ սուբսիդիաների ծավալը, որն այժմ բավականին մեծ է, որոշ չափով կրճատվի։ 

«Զբոսաշրջիկը, որը  մի քանի օրով գտնվում է Երևանում, տրամաբանություն չկա, որ ձեռք բերի ամսական, եռամսյակային կամ տարեկան տոմս։ Այն սակագինը, որն այսօր կա, և նույնիսկ այն սակագինը, որն առաջարկվում է նախագծով, չի բերելու նրան, որ ինքնարժեքը փակվի։ Այսինքն, բացի ուղևորի վճարած գումարից, այսպես թե այնպես, համայնքային բյուջեից պետք է սուբսիդավորվի այդ ուղևորությունը, որպեսզի ինքնարժեքը ծածկվի», – ասաց փոխքաղաքապետը։

Գրիգորյանն ընդգծեց, որ նոր համակարգը հնարավորություն կտա նաև ձերբազատվել հասարակական տրանսպորտում միջոցների ստվերային շրջանառությունից։

Փոխքաղաքապետն ասաց, որ մեկ սակագնային փաթեթից կարող է օգտվել միայն մեկ անձ. նոր քարտերով հնարավոր չի լինի վճարել միանգամից երկու հոգու ճանապարհածախսը։

Նա նշեց, որ այսօր հասարակական տրանսպորտով մեկ ուղևորության արժեքը մոտ 200 դրամ է։ Գրիգորյանը պարզաբանեց, որ մինչ համակարգի ներդրումը կհստակեցվեն այն խմբերը, որոնք կստանան արտոնություններ։–0–