Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Երևանի տասը վարչական շրջանների 20 բազմաբնակարաններում վերելակներ են փոխարինվում. քաղաքապետարան

25.11.2019, 10:41
Երևանում վերելակներ են փոխարինվում, որոնք հարմարեցված են հաշմանդամություն ունեցող մարդկանց համար
Երևանի տասը վարչական շրջանների 20 բազմաբնակարաններում վերելակներ են փոխարինվում. քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Երևանի տասը վարչական շրջանների 20 բազմաբնակարաններում վերելակները փոխարինվում են։ 

Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ «Արդեն գործնականում սկսել է երևանյան վերելակների փոխարինման գործընթացը: Այս օրերին տասը վարչական շրջանների 20 բազմաբնակարաններում վերելակները փոխարինվում են», – նշում է 

Կարապետյանը` հավելելով, որ վերելակների տեխնիկական բնութագրերում ընդգծված է դրանց ներառականության սկզբունքը։ 

«Վերելակները կահավորված են տեսողության խնդիրներով մարդկանց հարմար ընթեռնելի սեղմակներով, ձայնային ազդանշանային համակարգով, իսկ սեղմակների վահանակները տեղադրված են համապատասպան բարձրության վրա, որպեսզի սայլակով մարդիկ կարողանան օգտվել դրանցից»,– հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղարը: 

Նրա խոսքով, Երևանի վերելակների 70 տոկոսը 40 տարեկան և ավելի հին է: Փոխարինման ենթակա շուրջ 3500 վերելակ կա: Ներկայումս քաղաքապետարանը փորձնական ծրագիր է իրականացնում: Հիմնական ֆոնդը փոխարինվելու է փոխառու միջոցներով:–0–