Рейтинг@Mail.ru
USD
395.78
EUR
418.74
RUB
3.99
GEL
142.32

Երևանի տրանսպորտից օգտվելիս կգործի զեղչային համակարգ որոշ խմբերի համար․ Ավինյան

04.11.2024, 11:43
Մենք նմանատիպ զեղչային համակարգը կիրառելու ենք  այն մարդկանց նկատմամբ, որոնք իրապես դրա առաջնային կարիքը ունեն, ասաց Ավինյանը
Երևանի տրանսպորտից օգտվելիս կգործի զեղչային համակարգ որոշ խմբերի համար․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Երևանի հանրային տրանսպորտից օգտվելիս կգործի զեղչային համակարգ որոշակի խմբերի համար։

Այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր քաղաքապետարանում կազմակերպված գործակարգավորական խորհրդակցության ժամանակ։

«Շուտով Ավագանու նիստին պետք է անդրադառնանք այն արտոնյալ խմբերին, որոնք ունենալու են զեղչային համակարգ հանրային տրանսպորտից օգտվելիս։ Դա վերաբերում է և′ ավտոբուսներին, և′ մետրոյին, և′ տրոլեյբուսին», – ասաց Ավինյանը։

Նրա խոսքով, այդ զեղչերը վերաբերելու են և′ դպրոցականների, և′ թոշակառուների, և′ հատուկ խմբերին, որոնք դրա կարիքն ունեն։

«Եվ այս դեպքում մենք նմանատիպ զեղչային համակարգը կիրառելու ենք այն մարդկանց նկատմամբ, որոնք իրապես դրա առաջնային կարիքը ունեն։ Մենք արդեն հիմա էս փուլում որոշակի քննարկումներ ունենք։ Գալիք նստերից մեկում նաև ընդունելու ենք արտոնությունների փաթեթը», – ասաց Ավինյանը։