Рейтинг@Mail.ru
USD
389.25
EUR
439.39
RUB
4.7251
GEL
141.96
2025 թ. մայիսի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+12

Երևանում 2 բենզալցակայանի և 1 նավթամթերքի պահեստարանի գործունեություն է դադարեցվել

27.12.2023, 13:03
Տեսչական մարմնի ղեկավարը  բենզալցակայանների և նավթամթերքի պահեստարանի գործունեության  կասեցման որոշումներ է կայացրել
Երևանում 2 բենզալցակայանի և 1 նավթամթերքի պահեստարանի գործունեություն է դադարեցվել
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել Երևանի Հրաչյա Քոչար և Գյուլբենկյան խաչմերուկ հասցեում գործող «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ», Տիգրան Պետրոսյան 1/4 հասցեում գործող «ՖԼԵՇ» բենզալցակայանում, ինչպես նաև Արտաշատի խճուղի 1-ին նրբանցք 6/2 հասցեում գործող «ԽԱՉՀԱՐ» ՍՊ ընկերությանը պատկանող նավթամթերքի պահեստարանում՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ, հաղորդում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։

Իրականացված հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում Տեսչական մարմնի կողմից հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։

Հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը բենզալցակայանների և նավթամթերքի պահեստարանի գործունեության կասեցման որոշումներ է կայացրել։–0–