Рейтинг@Mail.ru
USD
374.48
EUR
440.95
RUB
4.9443
GEL
139.08
2026 թ. ապրիլի 15, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Երևանում կդադարի գործել միկրոավտոբուսային երթուղիներից մեկը, քաղաքապետարանը լուծում է գտել

28.02.2020, 19:57
Երևանում կդադարի գործել միկրոավտոբուսային երթուղիներից մեկը, քաղաքապետարանը լուծում է գտել
Երևանում կդադարի գործել միկրոավտոբուսային երթուղիներից մեկը, քաղաքապետարանը լուծում է գտել

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի./ԱՌԿԱ/. Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.32 երթուղին սպասարկող ընկերության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով, ս/թ մարտի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ.32 երթուղու գործունեությունը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: 

«Նշված երթուղուց օգտվող քաղաքացիների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող ավտոբուսային հ.20 երթուղին, ժամանակավորապես, Ավան վարչական շրջանի «Դուրյան» թաղամասից կշահագործվի միկրոավտոբուսային հ.32 երթուղու ուղեգծով՝ մինչև Նոր Նորքի 7-րդ զանգված: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–