Երևանում կհայտնվեն ավտոբուսների երթևեկության առանձին գոտիներ և նոր կանգառներ՝ չվացուցակներով
16.03.2023,
15:53
Ավինյանը նշում է, որ ցանկանում են խրախուսել հնարավորինս շատ մարդկանց օգտվել հասարակական տրանսպորտից

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./ԱՌԿԱ/. Երևանում կհայտնվեն ավտոբուսների համար երթևեկության առանձին գոտիներ և նոր կանգառներ՝ չվացուցակներով։ Այս մասին հինգշաբթի կառավարության նիստում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Միասնական տոմսային համակարգի ներդրման մրցույթում արդեն կա հաղթող, այն կներդրվի ավտոբուսներում և մետրոպոլիտենում։ Կներդաշնակեցվի ավտոբուսային ցանցի և մետրոյի աշխատանքը։ Ավտոբուսների համար կլինեն առանձին գոտիներ, որոնք ամենայն հավանականությամբ այս տարի կհայտնվեն, դրանք առավելություն կտան ավտոբուսներով երթևեկող մարդկանց, քանի որ վերջիններս այլևս չեն մնա խցանումների մեջ»,- ասաց Ավինյանը։
Նա նշեց, որ նպատակն է խրախուսել հնարավորինս շատ մարդկանց օգտվել հասարակական տրանսպորտից՝ խցանումների թիվը նվազեցնելու համար։
Ավինյանն ասաց, որ կհայտնվեն նոր կանգառներ, որոնք կմիացվեն մեկ միասնական համակարգին, որի շնորհիվ ուղևորները կկարողանան ավտոբուսների ժամանման ժամը պարզել թե՛ կանգառներում տեղադրված թվային ցուցասարքերով, թե՛ ինտերնետի միջոցով։–0–