Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
+10

Երևանում ծանրաբեռնված պողոտայի կողքին նոր ճանապարհ կկառուցվի

24.12.2020, 16:30
Երևանում նոր շրջանցիկ ճանապարհ կկառուցվի ծանրաբեռնված պողոտայի հարևանությամբ
Երևանում ծանրաբեռնված պողոտայի կողքին նոր ճանապարհ կկառուցվի

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Երևանում ծանրաբեռնված պողոտայի կողքին նոր ճանապարհ կկառուցվի: Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում հայտնել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը:

ՀՀ կառավարությունը Երևանի Արաբկիր վարչական շրջանի որոշ տարածքներ հանրային գերակա շահ ճանաչելումասին որոշում կայացրեց։ Որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստ ընթացքում` տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության առաջարկով:

Ինչպես մանրամասնեց նախարար Սուրեն Պապիկյանը, որոշումը վերաբերում է Արամ Խաչատրյան ու Մամիկոնյանց փողոցների միացման հատվածին, որտեղով նախատեսվում է նոր ճանապարհ կառուցել։

«Նախատեսված ճանապարհահատվածի կառուցմամբ զուգահեռ տրանսպորտային հաղորդակցման ուղով հնարավորինս կթեթևացվի Կոմիտասի պողոտայի երթևեկությունը, ինչպես նաև կբարելավվեն թաղամասի տարհանման ելքերը»,– նշեց Պապիկյանը։

Նա ընդգծեց, որ 0.65 կմ երկարությամբ նոր ճանապարհը հատելու է ժամանակին Արաբկիրով անցնող նախկին երկաթուղային գիծը։

«Ճանապարհի սկիզբը սկսվում է Մամիկոնյանց փողոցից փողոցից` Մամիկոնյանց 49 նորակառույց շենքի բակ տանող հատվածից, հատում նախկին երկաթգծի ճանապարհն ու միանում գործող Արամ Խաչատրյան փողոցի սկզբնամասին»,– մանրամասնեց Պապիկյանը։-0-