Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Երևանյան հանրային տրանսպորտում մեկնարկել է միասնական տոմսային համակարգի ներդրման հիմնական ծրագիրը (ՎԻԴԵՈ)

15.09.2023, 14:58
Առաջիկա մեկ ամսում ամբողջապես կավարտվի «ՄԱՆ» ավտոբուսների կահավորումը, այնուհետև տոմսային միասնական համակարգ կներդրվի տրոլեյբուսներում ու մետրոպոլիտենում. ՎԻԴԵՈ
Երևանյան հանրային տրանսպորտում մեկնարկել է միասնական տոմսային համակարգի ներդրման հիմնական ծրագիրը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի./ՍՌԿԱ/. Երևանյան հանրային տրանսպորտում մեկնարկել է միասնական տոմսային համակարգի ներդրման հիմնական ծրագիրը։

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, երևանյան հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգի ներդրման փորձնական նախագիծն ամբողջությամբ ավարտված է. մեկնարկել է հիմնական ծրագիրը:

Միասնական տոմսային համակարգի հատուկ սարքերով են կահավորվում ավտոբուսները:

Առաջիկա մեկ ամսում ամբողջապես կավարտվի «ՄԱՆ» ավտոբուսների կահավորումը, այնուհետև տոմսային միասնական համակարգ կներդրվի տրոլեյբուսներում ու մետրոպոլիտենում: Մինչև տարեվերջ էլ գործընթացը կավարտվի ներկրված մյուս բոլոր ավտոբուսներում:

Հատուկ սարքերի տեղադրումից անմիջապես հետո դրանցից արդեն կարելի է օգտվել. այս պահին հասանելի է մեկանգամյա օգտագործման QR code տոմսային տեսակը:

Տոմսային համակարգի ամբողջական ներդրման ավարտից հետո համայնքը կձերբազատվի մետաղադրամներով սպասարկումից. ուղևորներին միասնական ու վճարման տարբեր եղանակներ կառաջարկվեն: Կլինեն թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսեր, մշտական օգտագործման ավտոբուսային քարտեր, բանկային քարտեր ու բջջային հավելված:

Մասնագետները նկատում են՝ սկզբնական փուլում, իհարկե, դժվարություններ կարող են լինել ինչպես սարքից օգտվելու, այնպես էլ տոմսային միասնական համակարգի սպասարկման հետ կապված:–0–