Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

ԶԼՄ. ՀՀ քաղաքացիներին զանգվածային կերպով արտաքսում են ԵՄ երկրներից

05.09.2019, 11:15
ՀՀ քաղաքացիներին զանգվածային կերպով արտաքսում են ԵՄ երկրներից: Այսօր Գերմանիայից չարթերային չվերթով 40 ավելի անձինք հարկադիր կվերադարձվեն Հայաստան։
ԶԼՄ. ՀՀ քաղաքացիներին զանգվածային կերպով արտաքսում են ԵՄ երկրներից

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Եվրամիության անդամ երկրներից ՀՀ քաղաքացիների հարկադիր վերադարձի տեմպերը չեն թուլանում։

«168 ժամ» թերթի տվյալներով, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Գերմանիայից չարթերային չվերթով 40 ավելի անձինք հարկադիր կվերադարձվեն Հայաստան։ Այս տարվա ընթացքում սա արդեն երկրորդ չարթերն է։

Թերթը տեղեկացնում է, որ Եվրոպայից միգրանտների  արտաքսման դեպքերը շատացել են՝ ԵՄ երկրներում միգրացիոն քաղաքականության խստացման և Հայաստանում անցած տարի տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների արդյունքում։ Այժմ ետ են ուղարկվում նաև նախկինում քաղաքական ապաստան ստացած ՀՀ քաղաքացիները, քանի որ քաղաքական ապաստանի հարցը քննվում է 3 տարին մեկ անգամ, իսկ 2018-ին ՀՀ-ում իշխանափոխությունից հետո Հայաստանը ԵՄ անդամ երկրների կողմից դիտարկվում է՝ որպես ապահով և ժողովրդավարական երկիր։ Իսկ 2014 թվականից ուժի մեջ մտած Հայաստան-Եվրամիություն հետընդունման համաձայնագրով մեր երկիրը պարտավոր է նույնականացնել ու հետ ընդունել իր այն քաղաքացիներին, ովքեր ԵՄ երկրներ մուտքի կամ բնակության պայմաններն են խախտել:

Աղբյուրը նաև նշում է, որ Հայաստանում հիմա մշակվում են հարկադիր վերադարձածներին օգնություն ցուցաբերելու մեխանիզմներ։–0–