Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

«Զվարթնոց»–ը հրապարակել է այն ավիաընկերությունների և երկրների ցանկը, որոնք արդեն վերսկսել են կամ շուտով կվերսկսեն կանոնավոր չվերթերը դեպի ՀՀ

15.09.2020, 20:57
Մի շարք ավիաընկերություններ արդեն իսկ վերսկսել են կամ նախատեսում են վերսկսել իրենց կանոնավոր չվերթերը դեպի Հայաստանի Հանրապետություն, ՑԱՆԿ
«Զվարթնոց»–ը հրապարակել է այն ավիաընկերությունների և երկրների ցանկը, որոնք արդեն վերսկսել են կամ շուտով կվերսկսեն կանոնավոր չվերթերը դեպի ՀՀ

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Մի շարք ավիաընկերություններ արդեն իսկ վերսկսել են կամ նախատեսում են վերսկսել իրենց կանոնավոր չվերթերը դեպի Հայաստանի Հանրապետություն:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ներկայացնում է իրենց գործունեությունը վերսկսած կամ վերսկսող ավիաընկերությունների ցանկը.

Aeroflot Russian Airlines -ը Մոսկվա-Երևան-Մոսկվա երթուղով չվերթերն իրականացնում է յուրաքանչյուր հինգշաբթի, շաբաթ օրերին, իսկ սեպտեմբերի 27-ից կիրականացնի նաև կիրակի օրերին:

Air France -ը Փարիզ-Երևան-Փարիզ երթուղով չվերթերն իրականացնում է երեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին:

Austrian Airlines -ը Վիեննա-Երևան-Վիեննա երթուղով չվերթերն իրականացնում է երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ օրերին, իսկ հոկտեմբերի 2-ից կիրականացնի նաև ուրբաթ օրերին:

Belavia -ի Մինսկ-Երևան-Մինսկ երթուղով չվերթերն իրականացվում են ամեն օր:

Fly Dubai-ի Դուբայ-Երևան-Դուբայ երթուղով չվերթերն իրականացվում են երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին:

Middle East Airlines-ի Բեյրութ-Երևան-Բեյրութ երթուղով չվերթերն իրականացվում են շաբաթ օրերին:

Qatar Airways-ը Դոհա-Երևան-Դոհա երթուղով չվերթերն իրականացնում է երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին:

Sky Up-ը Կիև-Երևան-Կիև երթուղով չվերթերն իրականացնում է երկուշաբթի և ուրբաթ օրերին:

Ukraine International Airlines-ը Կիև-Երևան-Կիև երթուղով չվերթերն իրականացնում է երեքշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին:

Air Cairo-ն սեպտեմբերի 17-ից կվերսկսի Շարմ էլ Շեյխ- Երևան- Շարմ էլ Շեյխ երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն հինգշաբթի և կիրակի օրերին:

AMC Airlines-ը սեպտեմբերի 19-ից կվերսկսի Շարմ էլ Շեյխ- Երևան- Շարմ էլ Շեյխ չվերթերը, որոնք կիրականացվեն յուրաքանչյուր շաբաթ օր:

Armenia Airways-ի Երևան-Թեհրան-Երևան երթուղով չվերթերը կվերսկսվեն սեպտեմբերի 20-ից և կիրականացվեն երեքշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին:

Air Arabia -ի Շարժա-Երևան-Շարժա երթուղով չվերթերը կվերսկսեն հոկտեմբերի 11-ից և կիրականացվեն չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին:

S7 Airlines-ի Մոսկվա-Երևան-Մոսկվա երթուղով չվերթերը հոկտեմբերի 1-ից հոկտեմբերի 24-ը կիրականացվեն երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին:

FlyEgypt-ի Շարմ էլ Շեյխ- Երևան- Շարմ էլ Շեյխ չվերթերը կիրականացվեն սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 23-ը՝ յուրաքանչյուր ուրբաթ օր: 

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել համապատասխան չվերթն իրականացնող ավիաընկերությանը: Խնդրում ենք նաև հաշվի առնել, որ ավիաընկերությունների չվացուցակում հնարավոր են փոփոխություններ՝ պայմանավորված երկրում և ամբողջ աշխարհում ստեղծված իրավիճակով»,– զգուշացնում են Քաղավացիայի կոմիտեից:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, Հայաստանից մեկնող ուղևորների այլ երկիր մուտք գործելու պայմանները և սահամանափակումները, կանոնակարգվում են համաձայն տվյալ երկրի սահմանած կարգերի:

Կարանտին արտակարգ դրության փոխարեն

Կորոնավիրուսի համավարակի պատճառով Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը գործել է մարտի 16–ից մինչև սեպտեմբերի 11–ը ներառյալ։ Համապատասխան օրենքների փաթեթում ԱԺ–ի կողմից կատարված լրացումներից հետո ՀՀ կառավարությունը Հայաստանի ամբողջ տարածքում հայտարարել է կարանտին մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը։

Կարանտինը մասնավորապես նախատեսում է երկիր մուտքի և ելքի հատուկ ռեժիմ, ինքնամեկուսացման կանոններ, ինչպես նաև մի շարք սահմանափակումներ, այդ թվում` հանրային միջոցառումների, ուսումնական գործընթացի և տնտեսական գործունեության մասով։ Հայաստանի ողջ տարածքում պետք է կիրառվեն անհատական պաշտպանության միջոցներ, բնակության վայրից դուրս գտնվելիս և տեղաշարժվելիս անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ։–0–

Սեպտեմբերի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46119 դեպք, որոնցից 41941-ն` առողջացած, 920-ը` մահվան ելքով:–0–