Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

«Զվարթնոցը» ներկայացրել է 2019թ.–ին օդանավակայանում հայտնաբերված իրերի վիճակագրությունը

30.01.2020, 11:47
Օդանակավայանից ուղևորներին հորդորում են առավել ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ
«Զվարթնոցը» ներկայացրել է 2019թ.–ին օդանավակայանում հայտնաբերված իրերի վիճակագրությունը

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./ԱՌԿԱ/. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից 2019 թվականի ընթացքում հայտնաբերվել է 1 զենք, 111 փամփուշտ, վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում գտնվել է 1824 իր, որի մեջ եղել են մոտ 28.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, թանկարժեք և կիսաթանկարժեք զարդեր, փաստաթղթեր և այլ անձնական իրեր, կանխվել է գողության 3 դեպք, նշվում է «Զվարթնոց» միջազգային օդանակավային Facebook–յան էջում:

«Կարևորելով օդանավակայանի յուրաքանչյուր աշխատակցի մատուցած ծառայությունը և հատկապես ավիացիոն անվտանգության աշխատակիցների դերը օդանավակայանի անվտանգ և անխափան աշխատանքում՝ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել վերջիններիս՝ ամբողջ տարվա ընթացքում պատշաճ և պատասխանատու կերպով իրականացրած աշխատանքների համար», – նշվում է հաղորդագրության մեջ:

Օդանակավայանից ուղևորներին հորդորում են առավել ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ, զերծ մնալ արգելված առարկաներ կամ նյութեր տեղափոխելու փորձերից և մյուս ուղևորների համար խնդիրների առաջացացնելուց:–0–