Զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողներին ամսական 104 հազ․ դրամ աջակցություն կտրամադրվի մինչև 3 տարեկան երեխայի խնամքի համար (ՎԻԴԵՈ)
21.12.2023,
12:56
Փաշինյանը նշեց, որ սահմանափակումը պետք է հստակեցվի՝ թույլ տալով, որ երեխայի դայակ լինի նաև ընտանիքի անդամը, օրինակ՝ տատիկը կամ այլ բարեկամ․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Կառավարությունը հաստատեց Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն ստացած՝ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կազմակերպման համար պետական աջակցության տրամադրման միջոցառումը:
2022 թվականի հունվարին հաստատվել է նախագիծ, համաձայն որի՝ մարտական գործողությունների ժամանակ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերածների ծնողները հնարավորություն պետք է ունենային վերարտադրողականության բուժօգնության և փոխնակ մոր ծառայության միջոցով երեխա ունենալ: Այդ երեխաների խնամքն արդյունավետ կազմակերպելու նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է դա կազմակերպել դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատությունների միջոցով:
«Նախատեսում ենք 104 հազար դրամի սահմաններում տրամադրել աջակցություն, որպեսզի խնամքի ծառայությունները դայակի և նախադպրոցական հաստատության միջոցով կազմակերպվեն»,- ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանից հետաքրքրվեց՝ քանի՞ ընտանիքում են նման երեխաներ ծնվել:
Նանուշյանը տեղեկացրեց, որ սկսած 2021 թվականից՝ զոհված զինծառայողների ընտանիքներում ծնվել է 54 երեխա, որից ծրագրի շահառու է 32-ը: Մյուսները բուժման տարբեր փուլերում են, կան նաև հղի կանայք:
Վարչապետը տեղեկացրեց, որ նախքան կառավարության նիստի մեկնարկը հարցի վերաբերյալ քննարկում են ունեցել, որի շրջանակում պարզվել է, որ նախագծում սահմանափակում կա. գումարը չի կարող ստանալ անձը, որը երեխայի հետ նույն հասցեում է բնակվում:
Փաշինյանը նշեց, որ սահմանափակումը պետք է հստակեցվի՝ թույլ տալով, որ երեխայի դայակ լինի նաև ընտանիքի անդամը, օրինակ՝ տատիկը կամ այլ բարեկամ:
«Մեր շահառուն երեխան է, մենք ուզում ենք, որ երեխայի համար հնարավորինս լավ պայմաններ ստեղծենք, և եթե հանգամանքն այնպիսին է, որ երեխայի հարազատներից մեկը պետք է այդ գործառույթն իրականացնի, ի՞նչն է վատ: Մեր խնդիրն այն չէ՞, որ երեխային օգնեն: Այս ծրագրով ինչ-որ տեղ գործազուրկ դայակներ կան, ուզում ենք իրենց աշխատանքի՞ տեղավորել, դա՞ է մեր խնդիրը: Կարծում եմ՝ դա չէ մեր խնդիրը: Մեր խնդիրն այն է, որ երեխան լավ ծառայություն ստանա: Եթե այդ ծառայությունը պիտի իր հարազատ տատիկը մատուցի, շատ լավ, կառավարության նպատակն էլ դա է»,- ասաց Փաշինյանը։–0–