Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել զինծառայողների 106 աճյուն, բոլորն անճանաչելի են. ԱԻՊԾ (ՖՈՏՈ)
17.02.2021,
12:33
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել զինծառայողների 106 աճյուն, բոլորն անճանաչելի են. ԱԻՊԾ. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի./ԱՌԿԱ/. Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ևս 106 աճյուն, հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Արցախի փրկարարները ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, մարմինները վերադարձրել են Ստեփանակերտ:
«Բոլորն անճանաչելի են: Ենթադրվում է, որ տղաները նախապես հուղարկավորված են եղել և դիերը արտաշիրիմումից հետո փոխանցվել են Վարանդայի (Ֆիզուլի), Հադրութի և Ջրականի (Ջեբրայիլ) շրջաններից», – նշվում է հաղորդագրության մեջ:
Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրոյում է եղել ԱՀ Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը:
Նախարարը հավաստիացրել է, որ զոհված կամ անհետ կորած զինծառայողների որոնումների ուղղությամբ ձեռնարկվում է հնարավոր ամեն քայլ, նշելով, որ բանակցություններն առաջիկայում ևս կշարունակվեն:
Նա նաև ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողների ծնողներին, մաղթել ուժ և համբերություն՝ համազգային ցավին դիմակայելու համար:
Նշենք, որ հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված դիերի ընդհանուր թիվը 1485 է:–0–