Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է ձյուն և ջերմաստիճանի 10–15 աստիճանով նվազում. Հայհիդրոմետկենտրոն
30.01.2014,
17:19
Հայաստանի ողջ տարածքում հունվարի վերջին և փետրվարի առաջին օրերին սպասվում է ձյուն, մերկասառույց և ջերմաստիճանի 10–15 աստիճանով նվազում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը` հղում անելով Հայհիդրոմետկենտրոնին։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ողջ տարածքում հունվարի վերջին և փետրվարի առաջին օրերին սպասվում է ձյուն, մերկասառույց և ջերմաստիճանի 10–15 աստիճանով նվազում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը` հղում անելով Հայհիդրոմետկենտրոնին։
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների` հունվարի 30–ի երեկոյան և հունվարի 31–ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է բուք, վատ տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց։ Տեղումներ են սպասվում նաև փետրվարի 1–ին երկրի որոշ շրջաններում, փետրվարի 2–ին` արևելյան շրջաններում, իսկ փետրվարի 3–ին` Հայաստանի մարզերից շատերում։
Հունվարի 31–ից մինչև փետրվարի 2–ը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10–15 աստիճանով։
Մայրաքաղաքում հունվարի 31–ից մինչև փետրվարի 3–ը պարբերաբար սպասվում են տեղումներ, իսկ փետրվարի 4–ին սպասվում է չոր եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի և փետրվարի 3–ին կկազմի 2–4 աստիճան ցուրտ։
Այս պահին Երևանում անձրև է տեղում, օդի ջերմաստիճանը +5 է։–0–