Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2025 թ. հունվարի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

Երևանի քաղաքապետարանը մտադիր է 120-250 մլն դոլարի խոշոր վարկ վերցնել` նոր տրանսպորտային համակարգի ներգրավման համար. Մարության

25.12.2019, 23:36
Երևանի քաղաքապետարանը բանակցություններ է վարում ամենախոշոր  միջազգային բանկերի հետ՝ մայրաքաղաքում նոր տրանսպորտային ցանց ներգրավելու համար
վարկ ստանալու նպատակով
Երևանի քաղաքապետարանը մտադիր է 120-250 մլն դոլարի խոշոր վարկ վերցնել` նոր տրանսպորտային համակարգի ներգրավման համար. Մարության

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետարանը բանակցություններ է վարում ամենախոշոր միջազգային բանկերի հետ՝ մայրաքաղաքում նոր տրանսպորտային ցանց ներգրավելու համար վարկ ստանալու նպատակով։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա նշել է, որ խոսքը 120-250 մլն դոլարի մասին է, տոկոսադրույքը դեռ որոշված չէ։ 

«Մենք կառավարության հետ եկել ենք համաձայնության, որ նոր տրանսպորտային ցանցի ներդրումն իրականացվելու է վարկային միջոցներով։ Խոսքը հսկայական գումարի մասին է, որը համայնքը չունի, և կառավարությունը պետք է օգնի այդ հարցում»,- ասաց քաղաքապետը։ 

Մարությանը նաև նշեց, որ քաղաքապետարանի վրա մեծ պատասխանատվություն է դրված։ 

«Տրանսպորտային համակարգը պետք է ճիշտ աշխատի, խոսքը միայն ավտոբուսներ գնելու մասին չէ։ Դրանց գնումը է տվյալ գործընթացի ամենահեշտ քայն է։ Դժվարությունը հենց ցանցի կառուցումն է. տոմսերի վաճառք, գնային քաղաքականություն։ Շատ հարցեր կան, որոնք ձգձգում են գործընթացը»,- ասաց քաղաքապետը։ 

Քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն իր հերթին իր Facebook-յան էջում հայտնել է, որ նոր տրանսպորտային համակարգի ներգրավման համար անհրաժեշտ է 850 ավտոբուս, որոնց առաջին խմբաքանակը Երևանում կլինի 2020 թ.–ի ընթացքում։ 

«Նախնական տեղեկատվությամբ, 2020-ի փետրվարին Երևանի նոր տրանսպորտային համակարգի ավտոբուսների համար մրցույթ կհայտարարվի»,-նշել է նա։ 

Ավելի վաղ նշվել էր, որ հաջորդ տարի դադարեցվելու է մոտ 400 միկրոավտոբուսների շահագործումը՝ դրանց ծառայության ժամկետի (15 տարի) լրանալու պատճառով։ Ընդ որում ամբողջ քաղաքը սպասարկում է 900 միկրոավտոբուս։-0-