Рейтинг@Mail.ru
USD
384.46
EUR
453.47
RUB
4.8889
GEL
141.43
2025 թ. հուլիսի 3, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+21

Հայաստանը 135 երկրների թվում զբաղեցրել է 11–րդ տեղն աշխարհի երկրների անվտանգության 2021թ.–ի վարկանիշում

18.01.2021, 12:17
Safety Index by Country-2021 վարկանիշում ներառվել է 135 երկիր բոլոր մայրցամաքներից
Հայաստանը 135 երկրների թվում զբաղեցրել է 11–րդ տեղն աշխարհի երկրների անվտանգության 2021թ.–ի վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանը զբաղեցնում է 11–րդ տեղն սշխարհի երկրների անվտանգության 2021թ.–ի վարկանիշում, որը հրապարակվել է Numbeo պորտալի կողմից` 2020թ.–ի համեմատ իջնելով ընդամենը 2 հորիզոնականով։

Safety Index by Country-2021 վարկանիշում ներառվել է 135 երկիր բոլոր մայրցամաքներից։

Նախկին ԽՍՀՄ երկրներից Հայաստանը զիջում է միայն Վրաստանին (10–րդ հորիզոնական), Ադրբեջանը գտնվում է 32–րդ տեղում, Թուրքիան` 51–րդ, Ռուսաստանը` 52–րդ, իսկ Իրանը զբաղեցնում է 88–րդ հորիզոնականը։

Անվտանգության մակարդակով առաջատարների եռյակում են Քաթարը, Թայվանն ու ԱՄԷ–ն։ Աութսայդերներն են Վենեսուելան (վերջին հորիզոնական), Պապուա Նոր Գվինեան և Հարավային Աֆրիկան։

Numbeo ընկերության ամենամյա վարկանիշը հիմնված է կյանքի որակի հետ կեպված վիճակագրության վրա։–0–