Երևանի մանկական երկաթուղու արդիականացման նախագծում, հնարավոր է, ներդրվի 150մլն դոլար, որից 20մլն դոլարով ճոպանուղի կկառուցվի
02.03.2023,
13:59
Մանկական երկաթուղու նախագծով ընդհանուր ներդրումային արժեքը կազմում է մոտ 150 մլն դոլար, սակայն վերջնական որոշում դեռ չկա
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի./ԱՌԿԱ/. Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հինգշաբթի կառավարության նիստում ասաց, որ կա ընկերություն, որը ցանկանում է ներդրումներ կատարել Մանկական երկաթուղիում, և ներդրումային կետերից մեկը ճոպանուղին է, որում ընկերությունը պատրաստ է ներդնել մոտ 20 մլն դոլար։
Նրա խոսքով, եթե ճոպանուղու արժեքը ավել լինի, կառավարությունը պետք է համաֆինանսավորման ուղիներ գտնի։
Մանկական երկաթուղու նախագծով ընդհանուր ներդրումային արժեքը, ըստ նրա, կազմում է մոտ 150 մլն դոլար, սակայն վերջնական որոշում դեռ չկա։
Միաժամանակ նա չնշեց այն ընկերության անունը, որը պատրաստվում է ներդրումներ կատարել։
Մանկական երկաթուղին կառուցվել է 1937 թվականին, այն իսկապես եզակի էր ողջ Խորհրդային Միության տարածքում։ Բայց ժամանակի ընթացքում այն հնացել է, իսկ Երևանի կենտրոնի հետ կապող թունելները վթարային են դարձել։ 1980-ականներին նախատեսվում էր այգին վերականգնել, սակայն ԽՍՀՄ փլուզման պատճառով դա տեղի չունեցավ։-0-