Рейтинг@Mail.ru
USD
382.28
EUR
443.94
RUB
4.7553
GEL
141.32
2025 թ. նոյեմբերի 14, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

Երևանի մանկական երկաթուղու արդիականացման նախագծում, հնարավոր է, ներդրվի 150մլն դոլար, որից 20մլն դոլարով ճոպանուղի կկառուցվի

02.03.2023, 13:59
Մանկական երկաթուղու  նախագծով ընդհանուր ներդրումային արժեքը կազմում է մոտ 150 մլն դոլար, սակայն վերջնական որոշում դեռ չկա
Երևանի մանկական երկաթուղու արդիականացման նախագծում, հնարավոր է, ներդրվի 150մլն դոլար, որից 20մլն դոլարով ճոպանուղի կկառուցվի
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի./ԱՌԿԱ/. Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հինգշաբթի կառավարության նիստում ասաց, որ կա ընկերություն, որը ցանկանում է ներդրումներ կատարել Մանկական երկաթուղիում, և ներդրումային կետերից մեկը ճոպանուղին է, որում ընկերությունը պատրաստ է ներդնել մոտ 20 մլն դոլար։

Նրա խոսքով, եթե ճոպանուղու արժեքը ավել լինի, կառավարությունը պետք է համաֆինանսավորման ուղիներ գտնի։

Մանկական երկաթուղու նախագծով ընդհանուր ներդրումային արժեքը, ըստ նրա, կազմում է մոտ 150 մլն դոլար, սակայն վերջնական որոշում դեռ չկա։

Միաժամանակ նա չնշեց այն ընկերության անունը, որը պատրաստվում է ներդրումներ կատարել։

Մանկական երկաթուղին կառուցվել է 1937 թվականին, այն իսկապես եզակի էր ողջ Խորհրդային Միության տարածքում։ Բայց ժամանակի ընթացքում այն հնացել է, իսկ Երևանի կենտրոնի հետ կապող թունելները վթարային են դարձել։ 1980-ականներին նախատեսվում էր այգին վերականգնել, սակայն ԽՍՀՄ փլուզման պատճառով դա տեղի չունեցավ։-0-