Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանը հավանություն տվեց մինչև 150մլն եվրոյի ՎԶԵԲ-ի վարկն ու դրամաշնորհը Երևանի համար 845 ավտոբուսներ ձեռք բերելու համար

23.03.2022, 20:13
ԱԺ-ն այսօր նիստի ժամանակ վավերացրեց ՎԶԵԲ-ի հետ համաձայնագիրը Երևանի համար 100 ավտոբուսներ ձեռք բերելու նպատակով վարկ և դրամաշնորհ ստանալու համար
Հայաստանը հավանություն տվեց մինչև 150մլն եվրոյի ՎԶԵԲ-ի վարկն ու դրամաշնորհը Երևանի համար 845 ավտոբուսներ ձեռք բերելու համար

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի./ԱՌԿԱ/. ԱԺ-ն այսօր նիստի ժամանակ վավերացրեց ՎԶԵԲ-ի հետ համաձայնագիրը Երևանի համար 100 ավտոբուսներ ձեռք բերելու նպատակով վարկ և դրամաշնորհ ստանալու համար: 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանի խոսքով, ընդհանուր առմամբ անհրաժեշտ է ձեռք բերել 845 ավտոբուս, և այդ նպատակով կհատկացվի 120-150մլն եվրո: Նախագծի իրականացման առաջին փուլի շրջանակում նախատեսվում է ձեռք բերել 100 ավտոբուս, ինչի համար կպահանջվի 25մլն եվրո, որից 5մլն եվրոն Հայաստանը կստանա դրամաշնորհի տեսքով:

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ փոխնախարարը տեղեկացրեց, որ Երևանում հասարակական տրանսպորտի գների փոփոխություն չի նախատեսվում:

«Ուղևորափոխադրումները կսուբսիդավորվեն Երևանի քաղաքապետարանի միջոցներից», - ասաց նա:-0-