Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

ՀՀ–ում հունվար–հուլիսին մահացել է 15 166 մարդ, աճը կազմել է 6,3%

06.09.2024, 10:39
Մարդկանց կեսից ավելին (53,8%-ը կամ 8151 մարդ) մահացել է արյան շրջանառության համակարգի հիվանդությունների պատճառով
ՀՀ–ում հունվար–հուլիսին մահացել է 15 166 մարդ, աճը կազմել է 6,3%

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում 2024 թվականի հունվար-հուլիսին մահացել է 15166 մարդ, ինչը 6,3 տոկոսով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

Մարդկանց կեսից ավելին (53,8%-ը կամ 8151 մարդ) մահացել է արյան շրջանառության համակարգի հիվանդությունների պատճառով, այս ցուցանիշը 6,6%-ով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Մահացության պատճառների թվում երկրորդ տեղում նորագոյացություններն են (20% կամ 3039 մարդ, աճը՝ 2,4%)։

Մահվան այլ պատճառներից են նաև շնչառական օրգանների հիվանդությունները (9,4% կամ 1425 մարդ, աճը 10,5%), մարսողական համակարգի հիվանդությունները (5,3% կամ 805 մարդ, աճը 20,9%), հիվանդացության և մահացության արտաքին պատճառները (4% կամ 610 մարդ, աճը՝ 9,1%), էնդոկրին համակարգի հիվանդություններ (1,9% կամ 285 մարդ, աճը՝ 10,9%), վարակիչ հիվանդություններ (0,8% կամ 123 մարդ, աճ՝ 50%)։