«Արմենտել» ՓԲԸ գլխավոր տնօրենը շնորհավորել է «ԱՌԿԱ» գործակալությանը 16-ամյակի առթիվ
07.05.2012,
12:36
«Արմենտել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն շնորհավորել է «ԱՌԿԱ» գործակալության տնօրեն Կոնստանտին Պետրոսովին և ողջ կոլեկտիվին՝ 16-ամյակի առթիվ
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. «Արմենտել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն շնորհավորել է «ԱՌԿԱ» գործակալության տնօրեն Կոնստանտին Պետրոսովին և ողջ կոլեկտիվին՝ 16-ամյակի առթիվ
«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և «ԱՌԿԱ» գործակալության ողջ կոլեկտիվին՝ հիմնադրման 16-ամյակի կապակցությամբ»,- նշվում է շնորհավորական նամակի մեջ:
Կլիմկոն նշել է, որ «ԱՌԿԱ» գործակալությունը հայտնի է «իր կոլեկտիվի իրական պրոֆեսիոնալիզմով, այստեղ աշխատում են տաղանդավոր, իրենց գործին և քաղաքացիական պարտքին նվիրված մարդիկ»:
«Դուք ստեղծում եք որակյալ օպերատիվ տեղեկատվական արտադրանք՝ իրավամբ վաստակելով լրատվության օբյեկտիվ աղբյուրի անունը: Ինֆորմացիայի մատուցման հավասարակշռված, գիտակ մոտեցման շնորհիվ «ԱՌԿԱ» գործակալությունը Հայաստանի և արտերկրի իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվության վստահելի աղբյուր է»,- ընդգծել է Կլիմկոն:
«Արմենտելի» գլխավոր տնօրենը «ԱՌԿԱ» գործակալության ղեկավարությանը և բոլոր աշխատակիցներին մաղթել է երջանկություն, առողջություն, նոր նախագծեր ստեղծելիս հաջող ստեղծագործական գործունեություն:
«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996թ.-ի մայիսի 1-ից: Մասնագիտանում է ֆինանսական, տնտեսական և քաղաքական տեղեկատվության ոլորտում: Այսօր «ԱՌԿԱ» մեդիահոլդինգի կազմում են նաև հեռահաղորդակցությունների և բարձր տեխնոլոգիաների www.telecom.arka.am և ֆինանսա-բանկային www.armbanks.am կայքերը:
«ԱՌԿԱ» գործակալության տեղեկատվության աղբյուր են հանդիսանում պետական կառույցները, ազդեցիկ բանկերն ու ընկերությունները, միջազգային և արտասահմանյան կազմակերպությունների ներկայացուցչությունները:
Մեր տեղեկատվությունը պարբերաբար ստանում և օգտագործում են տարբեր կազմակերպություններ, այդ թվում՝ պետական և առևտրային կառույցները, բանկերը, միջազգային ֆինանսական կազմակերպությունները, քոնսալթինգային ընկերությունները, դեսպանատները, զանգվածային լրատվամիջոցները:
Այսօր մեր հաճախորդներից են Հայաստանի կառավարությունը, Հայաստանի Կենտրոնական բանկը, Համաշխարհային բանկը, МВФ-ն, IFC-ը և այլն:
Մեզ հետ են համագործակցում համաշխարհային և ռուսական խոշորագույն տեղեկատվական գործակալություններ և տվյալների բազաներ, ինչպիսիք են Factiva, ISI, Thomson Reuters, Ինտերֆակս, Ռոսբիզնեսքոնսալթինգը և ուրիշներ:
2000թ.-ի արդյունքներով՝ ՀՀ Կենտրոնական բանկը Հայաստանի լավագույն տնտեսական գործակալություն է ճանաչել«ԱՌԿԱ» գործակալությանը:
2002 և 2003թթ.-ին Business Initiative Directions կազմակերպությունը Gold անվանակարգում Որակի միջազգային աստղ (International Star Award for Quality) է շնորհել «ԱՌԿԱ» գործակալությանը : 2001թ.-ին «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացվել է «Best Enterprises» («Լավագույն ձեռնարկություններ») միջազգային հեղինակավոր պարգևի՝ Հայաստանում 15 տարվա գործունեության ընթացքում զարգացման դինամիկայի և տրամադրվող ծառայությունների բարձր մակարդակի համար: -0-