Ավելի քան 18300 ամուսնություն և 3700 ամուսնալուծություն է գրանցվել Հայաստանում 2013 թ.-ին. վիճակագրություն
01.02.2014,
16:58
Հայաստանում 2013 թ. հունվար-դեկտեմբերին 18 հազար 363 ամուսնություն է գրանցվել, ինչը 3,7%-ով ցածր է 2012թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից, լրագրողներին հայտնեց ՀՀ ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2013 թ. հունվար-դեկտեմբերին 18 հազար 363 ամուսնություն է գրանցվել, ինչը 3,7%-ով ցածր է 2012թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից, լրագրողներին հայտնեց ՀՀ ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը։
Միաժամանակ, ըստ ժողովրդագրի, ամուսնալուծությունների թիվը նշված ժամանակահատվածում աճել է 15,6%-ով` կազմելով 3756` 2012թ.-ի 3250 դեպքի դիմաց։
Հայաստանում բնակչության բնական աճը 2013թ.-ին կազմել է 14 հազար 605 մարդ` 2013 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 1,9 տոկոսով (2012 թ.–ին` 14 հազար 881 մարդ)։
Հանրապետությունում նախորդ տարվա 12 ամսվա ընթացքում ծնված երեխաների թիվը նվազել է 1,7 տոկոսով` 2012 թ.–ին ծնված 42,480 մարդու համեմատ կազմելով 41 770 մարդ։ Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում մահերի թիվը ևս նվազել է 1,6 տոկոսով` կազմելով 27 165 մահվան դեպք 2012 թ.–ին գրանցված 27,599 մահվան դեպքի համեմատ։ –0–