Օտարերկրացիների համար աշխարհի ամենաթանկ քաղաքների թվում Երևանը 192–րդ տեղում է
17.06.2015,
20:35
Օտարերկրացիների համար աշխարհի ամենաթանկ քաղաքների թվում Հայաստանի մայրաքաղաք Երևանը 2015 թվականին 192–րդ տեղն է զբաղեցնում` անցյալ տարվա համեմատ իջնելով 5 կետով, հայտնում է Mercer Human Resource խորհրդատվական կազմակերպության կայքը, որը և կազմել է վարկանիշային ցուցակը։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Օտարերկրացիների համար աշխարհի ամենաթանկ քաղաքների թվում Հայաստանի մայրաքաղաք Երևանը 2015 թվականին 192–րդ տեղն է զբաղեցնում` անցյալ տարվա համեմատ իջնելով 5 կետով, հայտնում է Mercer Human Resource խորհրդատվական կազմակերպության կայքը, որը և կազմել է վարկանիշային ցուցակը։
Վարկանիշային ցուցակում ներառված են 207 տարբեր երկրների քաղաքներ։ Վարկանիշի գլխավոր տասնյակում են նաև` Սինգապուրը (Սինգապուր), Ժենևը (Շվեյցարիա), Շանհայը (Չինաստան), Պեկինը (Չինաստան), Սեուլը (Հարավային Կորեա), Բերնը (Շվեյցարիա) և Նջամենան (Չադ)։
Երևանն այս ցուցակում տեղավորվել է Յոհանեսբուրգի (ՀԱՊ) և Կալկուտայի (Հնդկաստանի արևելքում գտնվող կուրորտային քաղաք) միջև։
Հետխորհրդային տարածքի երկրների շարքում Բաքուն (Ադրբեջան) զբաղեցնում է 33-րդ տեղը 2014 թվականի 46-ի դիմաց, Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը (Ռուսաստան) – 50 և 152 տեղերը, համապատասխանաբար (2014 թվականի 9-ի և 35-ի դեմ), Ալմա Աթան (Ղազախստան) – 2014 թվականի 94-րդ տեղը 111-ի դիմաց, Ռիգան (Լատվիա) – 111-րդ տեղը անցյալ տարվա 75-րդ տեղի դիմաց, Աշքաբադը (Թուրքմենստան) –127-րդ տեղը (2014 թվականին 198-րդ), Թալլինը (Էստոնիա) –155-րդ տեղը անցած տարվա 110-րդ տեղի դիմաց, Տաշքենդը (Ուզբեքստան) – 162-րդ տեղը (անցյալ տարի 180-րդը), Վիլնյուսը (Լիտվա) –171-րդ տեղը 2014 թվականի 130-րդի դիմաց, Կիևը (Ուկրաինա) – 184-րդ տեղը ացյալ տարվա 98-րդի դիմաց, Թբիլիսին (Վրաստան) –198-րդ տեղը (2014 թվականին 194-րդը), Մինսկը (Բելառուս) – 200-րդ տեղը 2014 թվականի 191-ի դիմաց։
207 քաղաքների ցուցակը փակում է Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեքը, որը 2014 թվականին զբաղեցնում էր 209–րդ տեղը։
Ամենամյա օտարերկրացիների համար աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշային ցուցակում, որը կազմում է Mercer Human Resource խորհրդատվական կազմակերպության խումբը, արդեն 21 տարի անընդմեջ, աշխարհի ամենահամապարփակ հետազոտություններից մեկն է և նպատակ ունի աջակցելու աշխարհի անդրազգային կազմակերպություններին և կառավարություններին այլ երկրներում իրենց աշխատակիցների համար փոխհատուցման ավելացումների որոշման մեջ։
207 աշխարհի խոշորագույն քաղաքների կեցության թանկության գնահատման ժամանակ խորհրդատվական կազմակերպությունը հաշվի է առնում շուրջ 200 տարբեր հատկանիշներ, այդ թվում` կեցության արժեքը, տրանսպորտի, սննդամթերքի, հագուստի և այլն։ Նյու Յորքը օգտագործվում է որպես հիմնական քաղաք` համեմատության համար։ -0-