Երևանում և մարզային ճանապարհներին անհնազանդության ակցիաներ են․ 196 անձ բերման է ենթարկվել
27.05.2024,
11:27
Երեկ հանրահավաքում հայտարարվեց, որ շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է: Նա հայտարարեց, որ դիմել է կաթողիկոսին, որ սառեցնի իր 30-ամյա հոգևոր ծառայությունը
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./ԱՌԿԱ/. Վաղ առավոտից Երևանի տարբեր հատվածներում, մետրոպոլիտենում, մարզային մայրուղիներում քաղաքացիները կազմակերպում են անհնազանդության ակցիաներ։
Նախօրեին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կոչ արեց կազմակերպել անհնազանդության ակցիաներ, որպեսզի իրենց ձայնը լսելի դառնա։
Ինչպես հայտնեցին ոստիկանությունից, ժամը 10։10 ի դրությամբ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար ոստիկանություն է բերվել ակցիայի 196 մասնակից։
Նշենք, որ երեկ հանրահավաքում հայտարարվեց, որ շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է: Նա հայտարարեց, որ դիմել է կաթողիկոսին, որ սառեցնի իր 30-ամյա հոգևոր ծառայությունը։